Հիմք ընդունելով Նեկտար Խաչատուրի Հովհաննիսյանի կողմից ներկայացված 12.12.2024թ. թիվ Հ-1435 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12.06.1991թ. թիվ 04 որոշումից քաղվածքը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղում գտնվող 06-007-0707-0001 կադաստրային ծածկագրի 0.15167 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղում գտնվող 06-007-0707-0001 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0.15167 հա,
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.15167 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Նեկտար Խաչատուրի Հովհաննիսյանին, մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղում գտնվող 06-007-0707-0001 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 94.27 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 24,82 քմ ներքին մաերեսով բնակելի տան, 23,62 քմ մակերեսով բաց պատշգամբի, 84,59 քմ ներքին մակերեսով անասնաշենքի, 12,73 քմ մակերեսով բաց պատշգամբի, 2.43 քմ մակերեսով պարիսպի, 9.81 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Նեկտար Խաչատուրի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: