Հիմք ընդունելով Մեսրոպ Լյուդվիկի Հովհաննիսյանի կողմից ներկայացված 06.11.2024թ. թիվ Հ-1282 դիմումը՝ Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Ռումինական փողոց 35/4 հողամաս հասցեի հողամասի անշարժ գույքի միավորի կադաստրային քարտեզի տեղադիրքին համապատասխանեցնելու և կադաստրային ծածկագիրը ճշտելու մասին, 17.09.2021թ. N 17092021-06-0010 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Ճշտել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Ռումինական փողոց 35/4 հողամաս հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0109-0001 կադաստրային ծածկագրի տակ:
2. Հաստատել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 06-007-0109-0001 կադաստրային ծածկագրի հողամասի տեղադիրքի ուղղումը համաձայն «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում: