Այսօր: Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 70
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ ԱՐՍԵՆ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 103/24 հասցեի բնակիչ Արման Նավասարդյանը (վերջինիս երկրորդ խմբի հաշմանդամ է, ) հայտնելով, որ 2025 թվականի հուլիսի 17-ին մայրը՝ Լավուրիկ Նավասարդյանը մահացել է և հուղարկավորության համար գումար չունենալու պատճառով գտնվում է Ստեփանավանի Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։ Մորը՝ Լավուրիկ Նավասարդյանին հուղարկավորելու համար խնդրում է համայնքապետարանի դրամական աջակցությունը: Հաշվի առնելով տվյալ հանգամանքը, Ստեփանավանի համայնքապետարանը դիմել է սգո ծառայություններ մատուցող Ա/Ձ Արսեն Մամաջանյանին, որն էլ իրականացրել է հուղարկավորության արարողությունները 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ կետով մատուցած ծառայության դիմաց, Ստեփանավան համայնքի ավագանին․ որոշում է

1. Մատուցած ծառայության դիմաց Ա/Ձ Արսեն Մամաջանյանին տրամադրել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner