Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 դեկտեմբերի 2024 թ.

ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 7 ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-007-0131-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, ԱՐԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱԲՈՎՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Արև Հարությունի Աբովյանի կողմից 09.12.2024թ. ներկայացված թիվ Ա-1423 դիմումը՝ Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Վ. Համբարձումյան փողոց 7 կիսակառույց հասցեում 2019 թվականին ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 14.08.2023թ. N 14082023-06-0025 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 02.12.2023թ. թիվ 2023M7K4AM ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 01.12.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.

1. Օրինականացնել Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Վ. Համբարձումյան փողոց 7 կիսակառույց հասցեում գտնվող, Արեվ Հարությունի Աբովյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-007-0131-0007 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված զրուցարանը՝ 42.50 քմ ներքին մակերեսով, պարիսպը՝ 0.50 քմ մակերեսով, պարիսպը` 1.40 մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 42.50 քմ ներքին մակերեսով զրուցարանի համար 51383 /հիսունմեկ հազար երեք հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, 0.50 քմ մակերեսով պարիսպի համար 605 /վեց հարյուր հինգ/ ՀՀ դրամ, 1.40 քմ մակերեսով 1.40 համար 1693 /մեկ հազար վեց հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ։ Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 53681 /հիսուներեք հազար վեց հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner