Հիմք ընդունելով Արմինե Սահակի Մկրտչյանի կողմից ներկայացված 27.12.2024թ. թիվ Մ-1468 դիմումը, 23.09.2017թ. թիվ 23092017-06-0081 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից 11.06.2024թ. կազմված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Ճշտել Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Մ. Բաղրամյան փողոց 6/4 հասցեի 06-007-0015-0027 կադաստրային ծածկագրում համաձայն 23092017-06-0081 վկայականի համաձայն պետական գրանցում ստացած հողամասի սահմանային չափերը և տեղադիրքը համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից 11.06.2024թ. կազմված, Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի և 0,01441 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Արմինե Սահակի Մկրտչյանի սեփականության իրավունքը:
2. Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով և կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, հիմք ընդունելով՝ 23.09.2017թ. թիվ 23092017-06-0081 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը և «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից 11.06.2024թ. կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը՝ նշված հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրականացնել համապատասխան պետական գրանցում:
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 13.11.2020թ. թիվ 362 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: