Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0158-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՅՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՀԻՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սուսաննա Սերգոյի Ամիրբեկյանի կողմից ներկայացված 11․04․2025թ․ թիվ 796 դիմումը, 19․06․2024թ․ սեփականության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 3168, 19․06․2024թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 3167, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան 06-007-0158-0011 կադաստրային ծածկագրում գտնվող 0․06037 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0158-0011 կադաստրային հողամասի մակերեսը 0․06037 հա

բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․06037 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Սուսաննա Սերգոյի Ամիրբեկյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան հիմքի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. Ստեփանավան քաղաքի 06-007-0158-0011 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված 114․37 քմ ներքին մակերեսով բնակելի տան հիմքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Սուսաննա Սերգոյի Ամիրբեկյանի սեփականության իրավունքը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0b36c0c8-595a-4a51-85dc-e69d3548b4ed



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner