Ստեփանավան քաղաքի Բաղրամյան 25 հասցեի Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի սոցիալ-կրթական կենտրոնին հարակից տարածքում առկա են երկու հիվանդ, կիսաչոր եղևնի և մեկ բարդի ծառ: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը դիմել է համայնքի ղեկավարին խնդրանքով, որ այդ ծառերը հատվեն և տեղում տնկվեն նոր ծառեր: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի սոցիալ-կրթական կենտրոնին` հատելու հիվանդ, կիսաչոր երկու եղևնիները և մեկ բարդի ծառը:
2. Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի սոցիալ-կրթական կենտրոնը պարտավորվում է հատված ծառերի փոխարեն տնկել նոր ծառեր: |