Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2025 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ, 08․09․2003Թ․ ԹԻՎ 1676497 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ, ԾԱԾԿԱԳԻՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԴԻՐՔՈՎ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ, ԾԱԾԿԱԳՐՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սարգիս Ալեքսեյի Չոբանյանի կողմից ներկայացված 18․06․2025թ․ թիվ 1373 դիմումը, 08․09․2003թ․ թիվ 1676497 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․

1.  Լոռու մարզ ք. Ստեփանավան Սայաթ-Նովա 1-ին փողոց թիվ 6 հողամաս հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0223-0023 կադաստրային ծածկագրում:

2. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0223-0023 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.03748 հա:

3. Կատարել ճշտված կադաստրային ծածկագրով, մակերեսով և սահմանային չափերով հողամասի տեղադիրքի ուղղում՝ համաձայն «ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

4. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշումը, Լոռու մարզ ք. Ստեփանավան Սայաթ-Նովա 1-ին փողոց թիվ 6 հողամաս հասցեի 06-007-0223-0023 կադաստրային ծածկագրի, ճշտված տեղադիրքով, սահմանային չափերով, կադաստրային ծածկագրով և մակերեսով, 0.03748 հա հողամասի նկատմամբ ճանաչել Սարգիս Չոբանյանի և Ջուլետա Մանուկյանի սեփականության իրավունքը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասքան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f6eb2bee-214a-49f9-aad5-d92d96d9b847



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner