Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեփանավան համայնքի 2023 թվականի բյուջեում հատկացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար 2023 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով:
2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են քաղաքաշինության ոլորտը՝ որպես առաջնահերթություն:
3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչները, քաղաքացիական հասարակությունը և հասարակական կազմակերպությունները: 4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2023 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում:
2) համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: