Ստեփանավան համայնքի ավագանու 09.01.2019թ. թիվ 02-Ա որոշմամբ որոշվել է «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունը լուծարել: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարային հաշվեկշիռը 22.03.2019թ. դրությամբ համաձայն թիվ 1 հավելվածի: |