Հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» նախագծի վերաբերյալ՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 10-14-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Խմբագրել ՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի տարածքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» 25.12.2023 թվականի թիվ 138-Ն որոշումը նոր հավելվածով՝ «Ստեփանավան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ |