«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի, համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 16-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով ստացված դիմումները՝ զինծառայողի ընտանիքի սոցիալական պաշտպանվածության բարելավման և սոցիալապես անապահով երկու ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման նպատակով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից վերջիններիս ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամ համաձայն հավելվածի.
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |