|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հոկտեմբերի 2022 թվականի N 95-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԵՐՈՎ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար ՝ Արմեն Գրիգորյանին է դիմել՝ Ստեփանավան քաղաքի, Պրոմեթևս փողոց թիվ 11/14 հասցեի բնակիչ՝ Կորյուն Բագրատի Սարգսյանը իր երեխայի՝ Սարգիս Կորյունի Սարգսյանին մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար: Նա արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորվել է, ունի հաշմանդամություն: Երեխան՝ Սարգիս Կորյունի Սարգսյանը հաճախում է Ստեփանավան համայնքի թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Կորյուն Բագրատի Սարգսյանի կողմից ներկայացված 30.09.2022թ. թիվ Ս-726 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողի երեխա՝ Սարգիս Կորյունի Սարգսյանին 2022 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել մանկապարտեզի վարձավճարից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -15 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|