Հիմք ընդունելով Վլադիմիր Սուքիասի Ներկարարյանի / անձնագիր 60 18 377323 տրված 04․08․2018թ.610-019-ի կողմից / լիազորված անձ Էդուարդ Միշայի Չատինյանի /ծնված 05․04․1978. անձնագիր AS 0587483 տրված 053-ի կողմից 15․05․2019թ./կողմից ներկայացված 07․05․2025 թվականի թիվ 1007 դիմումը,հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15․03․1991թ. թիվ 2 որոշումից 17․02.2025թ. տրված քաղվածքը,Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0101/02/23 վճիռը, «Տիգրան Բաշոյան Ալեքսանդրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59 –րդ հոդվածի 3-րդ մասով, 64 –րդ հոդվածի 8 –րդ և 16 –րդ մասերով, 3 –րդ և 57 –րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 –րդ հոդվածի 24 –րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան 06-007-0227-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0․0955 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0227-0002 կադաստրային հողամասի մակերեսը 0․0955 հա
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Տիգրան Բաշոյան Ալեքսանդրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․0955 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Վլադիմիր Սուքիասի Ներկարարյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0227-0002 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված 52․91 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 17․28 քմ անասնաշենքի, 0․49 քմ զուգարանի, 6․32 քմ պարիսպի, 2․26 քմ պարիսպի, 3․74 քմ պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Վլադիմիր Սուքիասի Ներկարարյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: