Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` Ստեփանավանի «Մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճի վարձակալության գումարի չափը սահմանել
- Մանկական ներկայացումների համար-40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
- Մեծահասակների ներկայացումների, համերգների, թատրոնի համար- 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
- Մշակույթի պալատի դահլիճը ըստ անհրաժեշտության (համայնքային միջոցառումների և այլ դեպքերում) կարող է տրամադրվել նաև անվճար:
|