Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով 03.04.2024թ. N 03042024-06-0076 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի սահմաններում գտնվող Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 06-106-0133-0008 կադաստրային ծածկագրի 0,4 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը , «Ստեփձոր» ՍՊԸ կողմից հիդրոէլեկտրոկայան կառուցելու նպատակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության: 2. Համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկության վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը: |