ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն սահմանելու մասին» N 298-Ն որոշումը և հաշվի առնելով սուր շնչառական և նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում դադարեցվել է նախակրթական և կրթական հաստատությունների դասընթացները: Ղեկավարվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավանի համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում 2020թ. մարտ-ապրիլ ամիսների համար սահմանված ծնողական վարձավճարները ենթակա չեն վճարման:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |