Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը՝ • Ստեփանավան համայնքի 06-007-0058-0025 կադաստրային ծածկագրից տարանջատված Անտառային փողոց 8/2 հասցեում գտնվող 0.1754 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 17540000 /տասնյոթ միլիոն հինգ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ: 2. Ստեփանավան համայնքի 06-007-0058-0025 կադաստրային ծածկագրից տարանջատված Անտառային փողոց 6/3 հասցեում գտնվող 0.04714 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 4714000 /չորս միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար / ՀՀ դրամ: |