Հայաստանի Հանապետության կրթության և գիտության նախարարի 16.11.2017թ. թիվ 1318-Ն, 01.11.2017թ. թիվ 1251-Ն և 01.11.2017թ. թիվ 1245-Ա/2 հրամանների պահանջները կատարելու համար անհրաժեշտ է Ստեփանավան համայնքի թիվ 1, 3, 4, 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը փոփոխել: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 25.01.2017թ. թիվ 03-Ա որոշման թիվ 5,7,8 հավելվածները և 30. 05.2018թ. թիվ 44- Ա որոշումը:
2. Հաստատել թիվ 1, 3,4,5 նախադպրոցական ուսումնական հաստատություններ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1,2,3,4 հավելվածների:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018 թվականի սեպտեմբերի 24-ից: