Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշմամբ հաստատվել է Հայատանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների 2019թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային նոր դրույքաչափերը: Ստեփանավան համայնքի ավագանու 26.06.2019թ. թիվ 43-Ա որոշմամբ ստեղծվել է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեության նպատակն է Ստեփանավան խոշորացված համայնքի վարչական տարածքում բարեկարգման, կանաչապատման և բնության ու շրջակա միջավայրի պահպանման, փողոցների և համայնքային սեփականություն հանդիսացող վայրերի գիշերային լուսավորության, գերեզմանատների գործունեության կազմակերպման ու պահպանման, աղբահանության և սանիտարական մաքրման, բնակ-կոմունալ ֆոնդի պահպանման և նորոգման, համայնքի տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների պահպանման և նորոգման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը: Հաշվի առնելով, որ այսուհետ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականացնելու է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություն, այն է Հայատանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանել` 58, հաստիքների թվաքանակը` 58:
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ բաժնի 4-րդ կետը` Աղբահանության հաշվառման հսկիչ 21 97000 97000
3. Փոփոխել Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ բաժնի 8-րդ կետը` Գանձող 5 74090 370450
4. Հաստատել 2019թ. Հայատանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |