Հիմք ընդունելով Բասե Լատիֆի Աջոյանի լիազորված անձ Շավարշ Սվգի Խաթոյանի կողմից ներկայացված 09.12.2024թ. թիվ Խ-1415 դմումը, 06.12.2024թ. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված գրանցամատյանում 5118 համարով, 26.04.2024թ. լիազորագիրը՝ գրանցված գրանցամատյանում 1489 համարով, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0251-0006 կադաստրային ծածկագրի 0.09268 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0251-0006 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0.09268 հա, բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.09268 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Բասե Լատիֆի Աջոյանին, մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0251-0006 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 77.15 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 17.83 քմ մակերեսով բաց պատշգամբի, 6.82 քմ մակերեսով աստիճանավանդակի, 90.08 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 16,03 քմ մակերեսով բաց պատշգամբի, 16,59 քմ ներքին մաերեսով անասնաշենքի, 1,25 քմ մկերեսով զուգարանի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Բասե Լատիֆի Աջոյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: