Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել զոհված զինծառայողի այրի՝ Ստեփանավան քաղաքի, Տեյրան փողոց թիվ 3/19 հասցեի բնակիչ՝ Լիլիթ Վարազդատի Մարիկյանը իր երեխայի՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանին մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհվել է վերջինիս ամուսինը՝ Ալեքսանդր Սամվելի Հայրապետյանը: Երեխան՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանը հաճախում է Ստեփանավան համայնքի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Լիլիթ Վարազդատի Մարիկյանի կողմից ներկայացված 06.03.2023թ. թիվ Մ-204 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի՝ Ալեքսանդր Սամվելի Հայրապետյանի երեխա՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանին 2023 թվականին ազատել մանկապարտեզի վարձավճարից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |