|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 58-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 07.05.2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 40-Ա ՈՐՈՇՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է․ 1. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով` • Արմեն Գրիգորյան- Ստեփանավան համայնքի ղեկավար՝ հանձնաժողովի նախագահ, • Անուշ Կիրակոսյան- Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ՝ աճուրդավար, • Մարիամ Մանուկյան- Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի ժ/պ՝ արձանագրող, • Լևոն Քալանթարյան- Ստեփանավան համայնքի ղեկավարի օգնական՝ հանձնաժողովի անդամ, • Արսեն Ավագյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ՝ հանձնաժողովի անդամ, • Էլմիրա Ռևազյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ հանձնաժողովի անդամ • Արթուր Սավթալյան-Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ, • Գևորգ Մանուկյան-Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ, • Սամվել Անտոնյան-Ստեփանավան համայնքի Արմանիս վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ, • Վանո Հակոբյան-Ստեփանավան համայնքի ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ, • Ջոն Կիրակոսյան-Ստեփանավան համայնքի ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ։ 2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 07.05.2025 թվականի թիվ 40-Ա որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|