«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31. 32 հոդվածների համաձայն համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել համայնքի 2019թ. ճշտված բյուջեն – 520052.8112 հազ. դրամ
վարչական բյուջեի գծով – 462719.5049 հազ. դրամ
ֆոնդային բյուջեի գծով – 57333.3063 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների / կից ներկայացվում է եկամուտների ամփոփը/:
3. Հաստատել համայնքի 2019թ. բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման /կից ներկայացվում է ծախսերի ամփոփը/:
4. Սահմանել, որ`
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները,
բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: |