Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2025 թ.

ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈԲԵՐՏԻ ԻՇԽԱՆՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2025 թվականի մարտի 26-ի դրությամբ Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Վլադիմիր Ռոբերտի Իշխանյանի (Հասցե՝ ք․ Ստեփանավան Միլիոնի փողոց, 78 տուն) անվամբ գրանցված անշարժ գույքի հարկը կազմում է՝ 95050 /իննսունհինգ հազար հիսուն/ ՀՀ դրամ, որից անշարժ գույքի հարկի ապառք՝ 79688 /յոթանասունինը հազար վեց հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ, տույժ՝ 15362 /տասնհինգ հազար երեք հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2021-2024թթ. ընկած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականաի մարտի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականաի ապրիլի 09-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Վլադիմիր Ռոբերտի Իշխանյանը։

Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ 2025 թվականի ապրիլի 09-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 40 արձանագրությունը։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը և 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

1. Քաղաքացի Վլադիմիր Ռոբերտի Իշխանյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 95050 /իննսունհինգ հազար հիսուն/ ՀՀ դրամ, որպես անշարժ գույքերի հարկի գումար:

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳՐԻԳՈՐ ՊԱՊՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner