Հիմք ընդունելով Դավիթ Յուրիկի Դալլաքյանի կողմից ներկայացված 18.06.2024թ. թիվ Դ-642 դիմումը՝ Լոռու մարզ համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան 06-007-0117-0001 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասում 2016 թվականին ինքնակամ կառույցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 19.04.2007թ. թիվ 2331768 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 29.12.2023թ. թիվ 20239UQKCJ ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 22.12.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով ՝ որոշում եմ.
1. Օրինականացնել Լոռու մարզ համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան 06-007-0117-0001 կադաստրային ծածկագրի հողամասում գտնվող, Դավիթ Յուրիկի Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող, 0.0072 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը՝ 64.73 քմ ներքին մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 64.73 քմ ներքին մակերեսով ավտոտնակի համար 78259 /յոթանասունութ հազար երկու հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: