Հիմք ընդունելով Կամսար Սուրենի Չատինյանի կողմից 27.06.2025թ. ներկայացված թիվ 1452 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 10.06.2025թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված գրանցամատյանում 3197 համարով,10․06․2025թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝գրանցված գրանցամատյանում 3198համարով,08․02․2023թ․ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը՝գրանցված գրանցամատյանում 589 համարով, թիվ 37389 Հողի սեփականության իրավունքի պետական ակտը,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան 06-007-0280-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0․06261 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0280-0002 կադաստրային հողամասի մակերեսը 0․06261 հա
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.06261 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Կամսար Սուրենի Չատինյանին:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0280-0002 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված 54․82 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 1․58 քմ մակերեսով աստիճանավանդակի, 13․72 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 13,72 քմ մակերեսով տնտեսական շինության նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Կամսար Սուրենի Չատինյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: