Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող, թիվ 20062023-06-0050 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած, 06-106-0137-0012 կադաստրային ծածկագրով, 0.01793 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 585-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին Ստեփանավան համայնքի, Ուրասար գյուղի գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-106-0137-0012 կադաստրային ծածկագրով, 0.01793 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության, հողամասը: Մեկնարկային գին սահմանել՝ 8200 /ութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |