Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին. որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի՝ 06-007-0021-0033 և 06-007-0021-0027 կադաստրային ծածկագրով, Շոթա Ռուսթավելու փողոցից սկիզբ առնող փակուղին անվափոխել Շոթա Ռուսթավելու փողոց 1-ին փակուղու: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |