Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2024 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ, 06-051-0028-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.4295 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԻ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՃՇՏՄԱՆ, ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 03.01.2002թ. թիվ 1019871 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ.

1. Ճշտել 06-051-0028-0001 կադաստրային ծածկագրով, 1.74229 հա մակերեսով հողամասի գծային չափերը, տեղադիրքը և մակերեսը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի և 1.74229 հա հողամասի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
2. Կադաստրային քարտեզում հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու համար հիմք է հանդիսացել նշված հասցեի անշարժ գույքի համար տրամադրված 03.01.2002թ. թիվ 1019871 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, որի հողամասի հատակագիծը բաժնում գծագրված հատակագծի համաձայն հողամասի սահմանային չափերը համապատասխանում են, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված, համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի և նշված սահմանային չափերով հողամասի մակերեսը կազմում է 1.74229 հա, սակայն վկայականում նշվել է 0.4295 հա:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը կադաստրային քարտեզում տեղադրվել է մոտավոր և տեղադիրքի ուղղմամբ չեն փոփոխվում անշարժ գույքի (հողամասի) միավորների նկատմամբ իրավունքների սուբյեկտները, անշարժ գույքի (հողամասի) միավորների որակական ու քանակական բնութագրերը:
4. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner