Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 67-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու կանոնակարգի 3-րդ գլխի 25-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 01.02.2022 թվականի թիվ 02-Ա որոշման հավելված N 2-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ էներգետիկ կառավարչի դրույքաչափը 110000 (մեկ հարյուր տաս հազար) ՀՀ դրամի փոխարեն սահմանել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 01.02.2022 թվականի թիվ 02-Ա որոշման հավելված N 2-ի մեջ կատարել հետևյալ լրացումը՝ հաստիքացուցակի «Քաղաքացիական աշխատանք կատարող» մասում ավելացնել խմբակցությունների 3 (երեք) գործավարների և 3 (երեք) փորձագետների հաստիքներ՝ 93289 (իննսուներեք հազար երկու հարյուր ութսունինը) ՀՀ դրամ դրույքաչափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: