Հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011UZQJEHA ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ, թիվ 266-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան հասցեում գտնվող 06-007-0344-0001 կադաստրային ծածկագրի հողամասից առանձնացված 0.13476 հա անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Երիտասարդական փողոց, 4-րդ փակուղի 1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: