Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 մայիսի 2025 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՉԱՐԵՆՑԻ 27 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-007-0001-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, ԱՐՄԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՐԵՎՋԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Ալեքսանդրի Արևջանյանի կողմից 13.12.2024թ. ներկայացված թիվ Ա-1437 դիմումը՝ Լոռու մարզ ք. Ստեփանավան Չարենցի 27 բնակելի տուն հասցեում 2015 թվականին ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 05․09․2023թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ նոտարական ակտի կոդ 863-2023090584-7262476, 17․05․2010թ․ նվիրատվության պայմանագիրը՝ սեղանամատյան թիվ 1269, 30.01.2005թ. թիվ 1247226 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 17.12.2023թ. թիվ 2023J5KLWV ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 12.12.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.

1. Օրինականացնել Lոռու մարզ ք. Ստեփանավան Չարենցի 27 բնակելի տուն հասցեում գտնվող, Արմեն Ալեքսանդրի Արևջանյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-007-0308-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 3.80 քմ ներքին մակերեսով, բնակելի տունը բ/պ կամ ա/հ՝ 12․70 քմ մակերեսով, անավարտ ավտոտնակը՝ 54.70 քմ ներքին մակերեսով, մառանը՝ 8․30 քմ մակերեսով, բնակելի տանը առկա ինքնակամ ձևափոխությունները, մասնավորապես․ 2 փակված պատուհանները, մեկ փակված դուռը և 2 բացված դուռը:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 3.80 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 6358 /վեց հազար երեք հարյուր հիթսունութ/ ՀՀ դրամ, 12․70 քմ մակերեսով բնակելի տան բ/պ կամ ա/հ համար 21247 /քսանմեկ հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, 54.70 քմ ներքին մակերեսով անավարտ ավտոտնակի համար 91513 /իննսունմեկ հազար հինք հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, 8․30 քմ մակերեսով մառանի համար 13886 /տասներեք հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ, 2 փակված պատուհանների համար՝ 3346/երեք հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, 1 փակված դռան համար՝ 1673/մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, 2 բացված դռան համար՝ 3346/երեք հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ։ Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 141369 /մեկ հարյուր քառասունմեկ հազար վաթսունինը/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:

3. Հողամասի սահմանները և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner