Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 22-րդ և 25-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 11.01.2024թ. թիվ 48-Ա որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքը ընդունում է Հայաստանի Հանրապետության՝ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան, Հ. Մեսրոպյան փողոց 32 հասցեում գտնվող 344.9 քառ մետր մակերեսով շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 5.9244 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N Գ13112023-01-0001 վկայական, այսուհետ՝ գույք): 2. Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող ծախսերը ենթակա են իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի միջոցներով: 3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը: |