Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Մայակովսկի փողոց թիվ 18 հասցեի բնակչուհի Շուշաննա Սարգսի Կրապետյանի 10/07/2025 թվականի թիվ 1567 դիմումը, Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 01/08/2025 թվականին տրված դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 02/06/2016 թվականի N 631-Ն որոշման 9-րդ կետի 4-րդ մասի գ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով որոշում եմ՝
1․ Թույլատրել Ստեփանավան քաղաքի Մայակովսկի փողոց թիվ 18 հասցեի բնակչուհի Շուշաննա Սարգսի Կարապետյանին (ծնված՝ 21/01/1991 թվականին, անձնագիր AR0617205, տրված 07/03/2018 թվականին, 053-ի կողմից) օտարել իր անչափահաս որդուն՝ Գագիկ Սարգսի Նիկողոսյանին (ծնված՝ 23/02/2012 թվականին, ծննդյան վկայական՝ ԱԲ162534) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․ Պրոմեթևս փողոց 15/5 հասցեում գտնվող բնակելի տան (վկայական N 08072025-06-0009, կադաստրային ծածկագիր՝ 06-007-0105-0013-001-005) ըստ օրենքի ժառանգություն անցած 1/6 բաժնեմասը՝ անչափահաս Գագիկ Սարգսի Նիկողոսյանի համար նոր բնակարան ձեռք բերելու նպատակով։
2․ Ձեռք բերված անշարժ գույքի վկայականը ներկայացնել Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։