Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Ստեփանավան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։ |