Հարգելի համաքաղաքացիներ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի(ընդունված 03.05.2023) 12-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ ենթակետի՝ ա.վտանգավոր թափոնների հավաքում. պահում, օգտահանում, մշակում(բացառությամբ կոշտ կենցաղային, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորման կամ մեխնիկական եղանակով տարանջատման), վերամշակում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում» գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Այդ կապացությամբ, «Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12.00-ին, Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում, կկայանա հանրային լսումներ(քննարկում): Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: |