Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Ոսկանյանը Սուրբ Սարգիս եկեղեցուն նվիրատվություն կատարելու խնդրանքով: Հիմք ընդունելով Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մամբրե քահանա Ոսկանյանի կողմից ներկայացված 24.06.2025թ. թիվ 1433 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածի Ստեփանավան համայնքի ավագանին․ որոշում է․ 1. Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցուն նվիրաբերել՝ 950000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |