Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Փոփոխություն կատարել Ստեփանավան համայնքի ավագանու 08.12.2023թվականի թիվ 126-Ա որոշման 7-րդ հավելվածում՝ ավելացնել մարզիչ-մանկավարժի 1 հաստիք: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |