Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով և հիմք ընդունելով 20.11.2023թ. N 20112023-06-0067 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ հավանություն պետական սեփականության 06-007-1519-0013 ծածկագրի 0.25 հա հողը կառուցապատման իրավունքով տրամադրելուն. ա/ Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան, ջրային հող, ծածկագիր 06-007-1519-0013, մակերեսը 0.25 հա: Տարեկան վճարի մեկնարկային գինը 140000/մեկ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ: Կառուցապատման իրավունքի ժամկետը 99 տարի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |