Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշման համաձայն, հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմիննեում և Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի գնահատում իրականացնելու նպատակով ձևավորել ինքնագնահատման աշխատանքային հանձնախումբ հետևյալ կազմով
• Արմեն Գրիգորյան-համայնքի ղեկավար
• Գայանե Ղալաչյան-համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (ինքնագնահատման խմբի աշխատանքը համակարգող)
• Նարեկ Այվազյան-համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ(համաձայնությամբ)
• Սիրանուշ Մելիքսեթյան- համայնքապետարանի աշխատակազմի իրավաբան(համաձայնությամբ)
• Անուշ Բաղդասարյան-համայնքի ավագանու անդամ(համաձայնությամբ)
• Արթուր Պապյան- համայնքի ավագանու անդամ(համաձայնությամբ)
• Արմեն Առաքելյան-քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
• Պապինյան Արմեն- համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ)
• Դավթյան Արմեն- համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ) |