Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լուսինե Վարդանյանի 2025 թվականի փետրվարի 03-ի հայտը,ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն և 14 փետրվարի 2025 թվականի N 11 որոշումները՝ որոշում եմ.
1. Բավարարել անհատ ձեռնարկատեր Լուսինե Վարդանյանի հայտը և նրան տալ Բաղրամյան թիվ 22/3 հասցեի հարակից՝ համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում ավտոմատ ինքնասպասարկող սարք /Սուրճի,ջրի,հյութերի և զովացուցիչ ըմպելիքների մեքենա/ տեղադրելու և վաճառք իրականացնելու թույլտվություն։
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: Թույլտվությունը տրվում է մեկ ամիս ժամկետով, սակայն հաջորդ ամիսների համար տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին վճարների գանձումները կատարել համաձայն Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ N 131-ն որոշման հավելվածի 15-րդ կետի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: