Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 40
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.09.2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 105-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

   Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`
• Արմեն Գրիգորյան-Ստեփանավան համայնքի ղեկավար՝ հանձնաժողովի նախագահ,
• Անուշ Կիրակոսյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ՝ աճուրդավար,
• Մերի Խարազյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ՝ արձանագրող,
• Լևոն Քալանթարյան-Ստեփանավան համայնքի ղեկավարի օգնական՝ հանձնաժողովի անդամ,
• Արսեն Ավագյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ՝ հանձնաժողովի անդամ,
• Էլմիրա Ռևազյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ հանձնաժողովի անդամ,
• Արթուր Սավթալյան-Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ,
• Գևորգ Մանուկյան-Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ,
• Սամվել Անտոնյան-Ստեփանավան համայնքի Արմանիս վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ,
• Արմեն Փ. Գրիգորյան-Ստեփանավան համայնքի ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ,
• Ջոն Կիրակոսյան-Ստեփանավան համայնքի ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ։
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 27.09.2024 թվականի թիվ 105-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner