Հիմք ընդունելով Գայանե Ռազմիկի Մարիկյանի կողմից ներկայաված 19.06.2024թ. թիվ Մ-647 դիմումը, 08.06.2010թ. տրված թիվ 2484720 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Լոռու մարզ ք. Ստեփանավան Սայաթ-Նովա 45ա հասցեի 06-007-0224-0013 կադաստրային ծածկագրի 0,028 հա մակերեսով հողամասի մի մասի գործառնական նշանակությունը համաձայն քարտեզի տվյալների բնակելի կառուցապատման է, մյուս մասը՝ խառը կառուցապատման։ Նշված հողամասի այն մասը, որը բնակելի կառուցապատման գործառնական նշանակության է՝ փոփոխել խառը կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: