Հիմք ընդունելով 03.04.2024թ. տրված թիվ 03042024-06-0076 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Լիլարմին» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի N ՍԹ 12854-2024 գրությունը և ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ.
- Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի գ. Ուրասար 06-007-0133-0008 կադաստրային ծածկագրի համաձայն թիվ 03042024-06-0076 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած 0,4 հա արոտավայրի տեղադիրքը և սահմանային չափերը «Լիլարմին» ՍՊԸ -ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:
|