2024 թվականի նոյեմբերի 06-ի դրությամբ քաղաքացի Եվգենիա Ղևանդի Մելքոնյանի աղբահանության դիմաց պարտավորությունները Ստեփանավան համայնքի բյուջեի նկատմամբ կազմում է՝ 14000 /տասնչորս հազար/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 18-րդ հոդվածների, 20-րդ հոդվածի 2-րդ մասով, Ստեփանավան համայնքի ավագանու կողմից սահմանված աղբահանության դիմաց պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2024 թվականի նոյեմբերի 06-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ աղբահանության դիմաց վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Եվգենիա Ղևանդի Մելքոնյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2024 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 55 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 14-րդ, 18-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 5-րդ մասը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 21-րդ հոդվածը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
1. Քաղաքացի Գագիկ Ջամշուտի Սարգսյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 14000 /տասնչորս հազար/ ՀՀ դրամ, որպես աղբահանության դիմաց սահմանված տեղական վճարի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: