Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով 03.04.2024թ. թիվ 03042024-06-0068 և 30.04.2025թ. թիվ 30042025-06-0028 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, հաշվի առնելով, որ Ստեփանավան համայնքի, Ստեփանավան քաղաքի 06-007-1519-0013 կադաստրային ծածկագրի 0,25 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող, «ՍՏԵՓՁՈՐ-1» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրված ՝ Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-1519-0013 կադաստրային ծածկագրով 0,25 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը, թույլատրել ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100%-ով /1 քմ 1221 ՀՀ դրամ/ ընդհանուր 3052500 /երեք միլիոն հիսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել «ՍՏԵՓՁՈՐ-1» ՍՊԸ-ին: