Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և հիմք ընդունելով 08.08.2017թ. N 08082017-06-0022, 11.07.2022թ. N 11072022-06-0107, 11.07.2022թ. N 11072022-06-0103 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող, Արսեն Էդիկի Մանուկյանին վարձակալությամբ տրամադրված համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 06-106-0110-0004 ծածկագրի 30 հա արոտը, 06-106-0129-0028 ծածկագրի 10.005 հա խոտհարքը և 06-106-0110-0011 ծածկագրի 45.5144 հա արոտը օգտագործել նաև կենդանական աշխարհի վերարտադրման կազմակերպման և դրա օգտագործման համար: |