«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համապատասխան Ստեփանավան համայնքի ավագանին` որոշում է` 1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Ստեփանավան համայնքի ղեկավարին վերապահված կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 21-Ա որոշումը:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ավագանու հաստատմանը ներկայացնել որոշումից բխող « Ստեփանավան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ավագանու որոշման նախագիծը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 27-ից: |