Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով Ստեփանավան համայնքի ավագանի որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակել համայնքի ավագանու անդամ՝ Հրահատ Մանթաշի Աբրահամյանին: |